Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք տղամարդկանցից շատ պետք է քնեն. 1in.am

Կանայք տղամարդկանցից շատ պետք է քնեն. 1in.am

Գիտնականները պարզել են, որ չափից քիչ քնելը կանանց դեպքում կարող է հանգեցնել ծանր ընկճախտային խանգարումների: Տղամարդկանց սովորաբար դա չի սպառնում, հայտնում է woman-talk.com-ը: Հանգիստ, որակյալ քունը վերականգնում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջները, ամրապնդում է իմունիտետը, վերադարձնում մաշկի գեղեցկությունն ու թարմությունը: Ընդ որում՝ ամերիկացի գիտնականների վերջին հետազոտության համաձայն՝ կանայք պետք է ավելի շատ քնեն, քան՝ տղամարդիկ: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կնոջ գլխուղեղին ավելի շատ ժամանակ է պետք՝ վերականգնվելու համար:

Հյուսիսային Կարոլինայում Դյուկի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քնի խանգարմամբ տառապող կանայք ավելի հաճախ են բախվում ընկճախտի խնդրին և իրենց ավելի ագրեսիվ են պահում: Նշվել է, որ քնի պակասն այդպիսի խնդիրներ չի առաջացնում տղամարդկանց դեպքում: Սա բացատրվում է բնական բնութագրերով, մասնավորապես՝ նրանով, որ կանայք կարող են միաժամանակ մի քանի առաջադրանք կատարել, ուստի նրանց ուղեղի տարբեր մասերը մշտապես կապվում են միմյանց և ավելի արագ են աշխատում, քան՝ տղամարդկանցը: Միաժամանակ, նրանք ավելի են հոգնում, և վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում:

Ըստ մասնագետների՝ կինը բավականաչափ չքնելուց հետո իրական ֆիզիկական ցավ է զգում, նաև ենթակա է սրտանոթային և այլ հիվանդություններով ախտահարվելու վտանգի: Ուստի նրան խորհուրդ է տրվում օրական 1-1,5 ժամ լրացուցիչ քնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.7ya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ